Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վա­ղը ե­ղել է պա­տե­րազմ

Վա­ղը ե­ղել է պա­տե­րազմ
21.07.2020 | 15:57

Ե­թե Տա­վու­շում սկս­ված և ա­ռայժմ լռած «լո­կալ» պա­տե­րազմն այդ­քան շա­հա­ռու­ներ չու­նե­նար ու չլի­ներ այդ­քան հան­գու­ցա­յին, կա­րե­լի էր ար­ձա­նագ­րել, որ այն նաև Փա­շի­նյա­նի «փուք­սը» թո­ղեց, և քա­նի օր է, նա չի փոր­ձում լվալ հա­յոց ու­ղեղն իր ոչ ա­դեկ­վատ, ան­հաս­կա­նա­լի, գլո­բա­լի­զի­մի կո­դե­րով հա­գե­ցած են­թա­գի­տակ­ցու­թյամբ, ու ար­ձա­նագ­րել` կա­տար­վա­ծը նրա հա­մար խիստ անս­պա­սե­լի էր։ Ին­քը մնաց լոկ այդ ա­մե­նի հե­տին թվով ար­ձա­նագ­րո­ղը, ո­րով­հետև խա­ղը, ե­թե ան­կեղծ, շատ ա­վե­լի խոր ու նշա­նա­յին էր, և երբ ին­քը հաս­կա­ցել էր, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում, այլևս չէր կա­րող թավ­շյա, ան­հե­թեթ բա­ռա­կույ­տեր ար­տա­բե­րել: Հաս­կա­ցել էր` պետք է կոնկ­րետ պա­տաս­խան տա իր արևմտյան տե­րե­րին` ին­չու այս­պես ե­ղավ, իսկ հյու­սի­սի` ՀԱՊԿ-Ռու­սաս­տան գոր­ծըն­կեր­նե­րին էլ` ին­քը կող­մո­րոշ­վե՞լ է, թե՞ դեռ մլուլ է տա­լու` փոր­ձե­լով բո­լո­րի քթից բռ­նած «ման տալ»:


Ի դեպ. բո­լո­րիս մոտ, թերևս, մշ­տա­պես հարց էր ա­ռա­ջա­նում. ինչ­պե՞ս է Ռու­սաս­տա­նի նման եր­կի­րը հան­դուր­ժում գլո­բալ խա­ղե­րի մեջ հայ­տն­ված, ընդ­դեմ Ռու­սաս­տան քայ­լե­րի կաս­կադ կի­րա­ռող հա­յաս­տա­նյան թավ­շյա իշ­խա­նու­թյան կապ­րիզ­նե­րը: Պարզ­վեց` Ռու­սաս­տա­նը, ինչ­պես միշտ, մտա­ծում է նավ­թի-գա­զի` ա­ռա­վել ընդ­գր­կուն շա­հե­րի մա­կար­դա­կով, Հա­յաս­տա­նը` ծի­րա­նի, երգ ու պա­րի։ Տա­վու­շի հայտ­նի դի­տա­կե­տը գրա­վե­լուց «մի քա­նի ժամ» անց` դեպ Նո­վո­ռո­սիյսկ հո­սեց ադր­բե­ջա­նա­կան նավ­թը, ո­րը յոթ ա­միս կան­գի մեջ էր: Ա­սել է` մինչ Փա­շի­նյան Նի­կո­լը ա­մեն օր բրի­ֆինգ էր ա­նում` դի­մակ դնե­լու մա­սին, մինչ իր սր­տի նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի հետ ո­րո­շում էր, որ ե­կող տար­վա սկզ­բին պետք է ա­մե­րի­կյան վակ­ցի­նա առ­նի Հա­յաս­տա­նի հա­մար, երբ ռու­սա­կան վակ­ցի­նան օ­գոս­տո­սից ար­դեն պատ­րաստ ու կի­րառ­ման մեջ կլի­նի, երբ Փա­շի­նյան Նի­կո­լը ո­րո­շում էր, որ գնում է Մինսկ` մաս­նակ­ցե­լու ԵԱՏՄ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար­նե­րի նիս­տին…. նավ­թը հո­սեց` դեպ Նո­վո­ռո­սիյսկ, և Ռու­սաս­տանն ու­ղար­կեց հար­կա­վոր սիգ­նալ­նե­րը Փա­շի­նյա­նին` տար­բեր, հիմ­նա­կա­նում ռու­սա­կան հայտ­նի լրագ­րող­նե­րի և լրատ­վա­մի­ջոց­նե­րի ձե­ռամբ. Այդ թվում և` ան­հար­կի, ան­թույ­լատ­րե­լի տո­նով ար­տա­բեր­ված, ինչն ինք­նին ազ­դան­շա­նում էր` Ռու­սաս­տա­նը վա­բանկ է գնում. վե­րա­դարձ­նում է ՀԱՊԿ-ը քան­դե­լու, հա­կա­ռու­սա­կա­նու­թյան Փա­շի­նյա­նի «սև փո­ղե­րի» տո­կո­սը, և հաս­կաց­նում` «Не про­падет ваш ско­рб­ный труд /И дум высокое стремленье!»:


Ռու­սաս­տա­նը նախ հարց­րեց՝ ին­չու՞ հաղ­թա­նա­կի շքեր­թին չե­կար, բայց գնա­ցիր Մինսկ. ինչ էիր գաղտ­նի խո­սում Բատ­կա­յի հետ. գնա­ցիր, ո­րով­հետև հար­ցե՞ր ու­նեիր լու­ծե­լու: Այլ հար­ցադ­րում­ներ և «հի­շո­ղու­թյուն­ներ» էլ ե­ղան (Ղրի­մի ճա­նա­չում, Քո­չա­րյա­նի բան­տար­կու­թյուն.. չենք ծա­վալ­վում- հեղ):
Ռու­սա­կան «նյու» մո­տե­ցում­նե­րի մեջ ան­շուշտ մե­ծա­պե­տա­կա­նու­թյան լուրջ ազ­դակ­ներ կա­յին նաև, չնա­յած պահ­վում է նաև «եր­գով նա­հան­ջի» տար­բե­րա­կը, ա­սե­լու` պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով «նման» մտ­քեր չեն հն­չել. դա Ռու­սաս­տա­նի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը չէ, չնա­յած ուղ­տին էլ պարզ է` որ­տեղ են ձմե­ռում խեց­գե­տին­նե­րը:
Ընդ ո­րում, հաշ­վի առ­նենք այս ա­մե­նում ա­մե­նա­նուրբ «պա­հը». Նի­կոլ Փա­շի­նյանն իր մինս­կյան ե­լույ­թում հարկ էր հա­մա­րել նշել «եր­րորդ կողմ» եզ­րույ­թը, «ո­րին ձեռն­տու է հայ-ադր­բե­ջա­նա­կան լար­վա­ծու­թյու­նը»:
Կար­ծում ենք` ա­ռա­ջին հեր­թին հենց այս ֆրա­զեո­լո­գիան է շար­ժել մայր Ռու­սաս­տա­նի նյար­դը: Ա­սել է` ան­գամ հի­մա, ՀԱՊԿ քան­դե­լու եր­բեմ­նի փոր­ձե­րին զու­գա­հեռ, ՀԱՊԿ նախ­կին քար­տու­ղա­րին քրեա­կան հե­տապ­նդ­ման են­թար­կե­լու ֆո­նին, Փա­շի­նյա­նը մնում է «հա­վա­տա­րիմ» իր ի­րա­կան տե­րե­րին` գլո­բա­լիստ­նե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս չա­սեն` «բե­րանդ ջուր էիր ա­ռել, նս­տել»:
Բո­լոր դեպ­քե­րում, տա­վու­շյան է­պո­պեան ինք­նին մեծ նշա­նա­կու­թյան էր ոչ միայն տա­րա­ծաշ­ջա­նում խա­ղը փոխ­վե­լու (մեկ ու­րիշ ան­գամ ման­րա­մասն անդ­րա­դառ­նա­լու ենք սրան), այլ հենց միայն այն ա­ռու­մով, որ դի­տա­կե­տը, ո­րը նա­յում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին` գա­զա-նավ­թա-եր­կա­թու­ղա­յին բո­լոր կարևո­րա­գույն «ա­ռան­ցք­նե­րին» ար­դեն, գտն­վում է հա­յե­րի, այն է` ՀԱՊԿ ան­դամ երկ­րի ձեռ­քում…

Ձգենք պաու­զան, ու փաս­տենք՝ հենց այս­տեղ է ՀԱՊԿ-Նի­կոլ, ի­րա­կա­նում` Ռու­սաս­տան-Նի­կոլ տան­դե­մի «ան­հաս­կա­ցո­ղու­թյան պա­տը»։ Ա­սել է` ՀԱՊԿ-Ռու­սաս­տա­նը հաս­կաց­նում է, որ բար­ձուն­քի դի­տա­կե­տա­յին «կնոպ­կա­յից», պա­րոն Նի­կոլ, դու ինք­նու­րույն չես կա­րող օգտ­վել, բա­ներ պայ­մա­նա­վոր­վել գլո­բա­լիստ­նե­րիդ հետ, դու մեզ հետ գործ ու­նես:
Մի փոք­րիկ շտ­րիխ էլ բա­ցա­պարզ­վեց այս ա­մե­նում, ին­չը մնաց անն­կատ։ Այդ «շտ­րի­խը» թող­նենք այս­տեղ` հե­տա­գա­յում հաս­կա­նա­լու, ճիշտ էինք նկա­տել, թե… ՀՀ ԱԳՆ խոս­նա­կի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կում շատ նր­բա­գեղ միտք կար՝ ժա­մա­նա­կին Ա­լիևը դա­դա­րեց բա­նակ­ցել Ար­ցա­խի հետ, այժմ հրա­ժար­վում է բա­նակ­ցել Հա­յաս­տա­նի հետ, չգի­տենք` ցան­կա­նու՞մ է նա հի­մա բա­նակ­ցել Ար­ցա­խի հետ, թե՞ ոչ….
Կար­ծում ենք` այն­քան էլ պա­տա­հա­կան միտք չէ: Հետևենք:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 40584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ